Նորություններ

Համաձայն Էլեկտրաէներգիայի Մատակարարման և Օգտագործման Կանոնների 69-րդ կետի, սպառողի պահանջով կարող է նորով փոխարինվել ...Ավելին

 

  ԿԱՊ

ՀԱՍՑԵ`
ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 127 "Էներգաչափ" ՓԲԸ
ՀԵՌԱԽՈՍ`
(374 10) 543102
ՖԱՔՍ`
(374 10) 562822
ԷԼ.ՓՈՍՏ`
info@energachap.com

 

գլխավոր կապ en|am|ru
Սարքավորումների կազմը(Մերկուրի PLC-ով)

1.
Էլեկտրաէներգիայի հաշվիչներ
- "Մերկուրի 200-04" միաֆազ հաշվիչներ
- "Մերկուրի 230-CLN" եռաֆազ հաշվիչներ ուժային ցանցով տվյալների հաղորդման համար ներդրված մոդեմներով(PLC մոդեմ)
2. Կուտակիչ "Մերկուրի 225.1"
Կուտակիչը սինխրոնացնում է էլ. էներգիայի հաշվիչներից տվյալների հաղորդումն ու ընդունումը մեկ ֆազով, իսկ նրանց հաղորդումը կենտրոնական դիսպետչերական ծառայությանը կատարվում է կապի ընտրված կանալով:
3. Կոմունիկացիոն սարքավորումներ

3.1. "Մերկուրի 228" GSM շլյուզը նախատեսված է RS-485 հաջորդական ինտերֆեյսեր ունեցող սարքին կամ սարքերի խմբին հեռակայված մոտեցումն ապահովելու համար:
ԷՀՀԱՀ համակարգում GSM շլյուզը օգտագործվում է տարածքային տեղաբաշխված "Մերկուրի 225.1" կուտակիչներից էներգահաշվառքի դիսպետչերական կետ տվյալների հաղորդման համար:
3.2. GSM մոդեմ "Siemens MC35" կամ ցանկացած ուրիշը: Միանում է հաշվառքի դիսպետչերի PC համակարգչին հեռավորության վրա տեղակայված սարքերի (GSM շլյուզ) հետ երկկողմանի կապի ապահովման համար:
3.3. "Bquark.exe" ծրագիր
"Bquark.exe" ծրագիրը նախատեսված է Մերկուրի-PLC սկզբունքով ԷՀՀԱՀ -ի կազմում որպես հաշվառքի օպերատորի աշխատանքային տեղ: Նրա միջոցով կարելի է իրագործել տեղեկատվության դիստանցիոն արտահանում տարածքային տեղաբաշխված "Մերկուրի 225.1" կուտակիչներից: Միաժամանակ հնարավորություն կա կուտակիչներին հաղորդել հաշվիչների կառավարման խմբային կամ անհատական հրամաններ:
"Bquark.exe" ծրագիրը կարելի է օգտագործել որպես առաջնային տվյալների աղբյուր հաշվեկշիռը տանելու և սպառողներին էլեկտրաէներգիայի ծախսի հաշիվները արտահանելու նպատակով:

Աշխատանքի նկարագիրը

- Մեկ 6(10) /0,4կՎ տրանսֆորմատորային ենթակայանին միացված սպառողներից հաշվառքային տվյալների ստացման համար համակարգի սարքավորումը նվազագույն համալրումով կազմված է երեք միաֆազ "Մերկուրի 225.1" կուտակիչներից և բազմաթիվ միաֆազ և եռաֆազ "Մերկուրի 200-04 և 230" հաշվիչներից` ներդրված PLC մոդեմներով:

 - "Մերկուրի 225.1" կուտակիչները տեղադրվում են եռաֆազ քառալար 0,4կՎ ցանցի ցանկացած հարմար տեղում, օրինակ` բնակելի շենքի էլեկտրավահանակում, իսկ ավեյի հաճախ ուղղակի տրանսֆորմատորային ենթակայանում և յուրաքանչյուրը միացվում է որևէ շինային սեկցիայի իր ֆազին:
Նրանց հիմնական ֆունկցիաներն են` ապահովել հաշվիչներից տվյալների հաղորդման սինխրոնացումը և ընդունել հաշվիչների մոդեմներով անընդմեջ հաղորդվող էներգասպառման վերաբերյալ տեղեկատվությունը,պահպանելով այն էներգաանկախ հիշողության մեջ:
Բացի դրանից "Մերկուրի 225.1" կուտակիչները իրականացնում են ճշգրիտ ժամանակի ազդանշանների բաշխումը և փոփոխում են հաշվիչների աշխատանքի ռեժիմները:
Կուտակիչներն ունեն թվային RS-485 ինտեֆեյս, որի միջով նրանք գալարային զույգի միջոցով միավորվում են մեկը մյուսի և հեռավորության վրա գտնվող դիսպետչերական կետի համակարգչին տեղեկատվություն փոխանցող լրացուցիչ սարքերի հետ մեկ լոկալ ցանցում: Օրինակ` GSM շլյուզով, "Մերկուրի 225.1"-ով,ռադիոմոդեմով, հեռախոսային ցանցի մոդեմով և այլն:
Անհրաժեշտության դեպքում ցանցին նույնպես կարելի է միացնել տվյալ ինտերֆեյսը ունեցող "Մերկուրի" էլեկտրահաշվիչներ, օրինակ` ՏԵ-ի հաշվեկշռային հաշվիչները: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի հաշվիչների հաշվառած բոլոր հնարավոր պարամետրերի հեռակայված հսկողության համար: Հնարավորություն կա USB պորտի միջոցով արտահանել կուտակված տեղեկատվությունը հսկիչի Notebook անմիջապես կուտակիչի տեղակայման վայրում:

 

 

 

11.jpg

 

 

ԷՀՀԱՀ-ի աշխատանքի նկարագիրը PLC սկզբունքով - ( ASKUE.pps )


ԷՀՀԱՀ-ի աշխատանքի ցուցադրում PLC սկզբունքով- (ASKUE_12.pps)





© CJSC «ENERGACHAP» 2008 All Right Reaserved
Design by e-Works Design Studio