Նորություններ

Համաձայն Էլեկտրաէներգիայի Մատակարարման և Օգտագործման Կանոնների 69-րդ կետի, սպառողի պահանջով կարող է նորով փոխարինվել ...Ավելին

 

  ԿԱՊ

ՀԱՍՑԵ`
ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 127 "Էներգաչափ" ՓԲԸ
ՀԵՌԱԽՈՍ`
(374 10) 543102
ՖԱՔՍ`
(374 10) 562822
ԷԼ.ՓՈՍՏ`
info@energachap.com

 

գլխավոր կապ en|am|ru

Գործունեության տեսակները
և հիմնական արտադրատեխնիկական
ցուցանիշները


Ընկերության հիմնական գործունեությունը կապված է ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող Ընկերություններին և սպառողներին պատկանող շուրջ 895000 էլեկտրահաշվիչների տեխնիկական սպասարկման հետ:
Ընկերությունը սպասարկում է մոտ 23 տիպի էլեկտրահաշվիչներ, որից`
 12  - ինդուկցիոն միաֆազ              (ԳՕՍՏ 6570-96)
  5   - ինդուկցիոն եռաֆազ              (ԳՕՍՏ 6570-96)
  3   - էլեկտրոնային միաֆազ          (ԳՕՍՏ 30207-94)
  3   - էլեկտրոնային եռաֆազ          (ԳՕՍՏ 30207-94)

Հիմնական գործունեության տեսակներն են`
- միաֆազ և եռաֆազ ինդուկցիոն էլեկտրահաշվիչների վերանորոգում, կարգաբերում և ստուգաչափում
- միաֆազ և եռաֆազ էլեկտրոնային էլեկտրահաշվիչների վերանորոգում, կարգաբերում, ծրագրավորում և ստուգաչափում
Նշված աշխատանքները կատարվում են ռուսական և ամերիկյան արտադրության բարձր ճշգրտության էլեկտրոնային չափաստուգիչ կայանքների վրա, որոնք հնարավորություն են տալիս չափաստուգել 0.2 և ցածր դասի էլեկտրահաշվիչների բոլոր պարամետրերը և արտահանել ստուգման արդյունքների արձանագրությունը:
Չափաստուգիչ կայանքների տեխնիկական հզորությունները թույլ են տալիս սպասարկել ամսական շուրջ 19000 ինդուկցիոն և էլեկտրոնային հաշվիչներ:
Միաժամանակ Ընկերությունը առաջարկում է հետևյալ լրացուցիչ ծառայությունները`
- նոր սերնդի բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների վաճառք
- էլեկտրական ցանցերի նախագծային աշխատանքներ
- արտադրական և բնակելի շենքերի ու շինությունների հողանցման կոնտուրների դիմադրության չափում և չափումների արդյունքներով համապատասխան եզրակացության տրամադրում 
- հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափում և նորոգում
- "Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի" նախագծում, մոնտաժում, կարգաբերում և գործարկում
- միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչների տեղադրման պատվերների կատարում բնակիչ-բաժանորդների հայտերով




© CJSC «ENERGACHAP» 2008 All Right Reaserved
Design by e-Works Design Studio