Նորություններ :: ՈՒշադրություն Էլեկտրաէներգիա սպառողներին
Համաձայն Էլեկտրաէներգիայի Մատակարարման և Օգտագործման Կանոնների 69-րդ կետի, սպառողի պահանջով կարող է նորով փոխարինվել առևտրային հաշվառքի սարքը (էլեկտրական հաշվիչը), որի համար բաժանորդը պետք է կատարի կանխավճար էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց, հետևյալ չափով`
20000 դրամ- միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի MERCURY-200 տեղադրման համար:
Կատարված կանխավճարի մարումը կսկսվի առևտրային հաշվառման սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:
Կանխավճարները ընդունվում են "ՎՏԲ Հայաստան" բանկի բոլոր մասնաճյուղերում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 54-31-02 հեռախոսահամարով:
Նորություններ ::ԷՀՀԱ Համակարգերի ներդրման աշխատանքների վերաբերյալ
Նախատեսվում է`
o 2009թ. նոյեմբերին ավարտել "ՀԷՑ" ՓԲԸ-ի "Մուսալեռ" մասնաճյուղի "Էջմիածին" ցանցի 4565 և 5870 ենթակայաններում ԷՀՀԱ համակարգի ներդրման աշխատանքները :
o 2010թ.-ի երկրորդ եռամսյակում սկսել "ՀԷՑ" ՓԲԸ-ի "Արևմուտք" մասնաճյուղի Նորագավթի տեղամասում ԷՀՀԱ համակարգի ներդրման աշխատանքները:
Համակարգը իր մեջ ընդգրկելու է
- 9 տրանսֆորմատորային ենթակայաններ(ՏԵ)
-1600 միաֆազ աբոնենտներ
- 148 եռաֆազ աբոնենտներ
- 31 հաշվեկշռային եռաֆազ հաշվիչներ