Նորություններ

Համաձայն Էլեկտրաէներգիայի Մատակարարման և Օգտագործման Կանոնների 69-րդ կետի, սպառողի պահանջով կարող է նորով փոխարինվել ...Ավելին

 

  ԿԱՊ

ՀԱՍՑԵ`
ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 127 "Էներգաչափ" ՓԲԸ
ՀԵՌԱԽՈՍ`
(374 10) 543102
ՖԱՔՍ`
(374 10) 562822
ԷԼ.ՓՈՍՏ`
info@energachap.com

 

գլխավոր կապ en|am|ru

ԷՀՀԱՀ-ի տեսակները :: ԷՀՀԱՀ-ի ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ


ԷՀՀԱՀ-ի ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

"Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի"  (ԷՀՀԱՀ) հիմնական նշանակությունն է`
- ժամանակի նախատեսված ինտերվալներում կառավարման կենտրոնում հավաքել էլեկտրաէներգիայի հոսքի վերաբերյալ բոլոր տվյալները լարման բոլոր մակարդակներում
- ստացված տվյալները մշակել այնպես, որպեսզի ապահովվի սպառած կամ թողարկած էլ. էներգիայի վերաբերյալ հաշվետվությունների կազմումը
- վերլուծել և կանխատեսումներ անել էլ.էներգիայի սպառման (գեներացիայի) վերաբերյալ
- կատարել արժեքային ցուցանիշների վերլուծությունը և, որն ամենակարևորն է, արագ հայտնաբերել էներգամատակարարման համակարգում հաշվեկշռի խախտումները
Ներկայումս "Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի" (ԷՀՀԱՀ) ձևերից առավել լայն տարածում են ստացել`
ԷՀՀԱՀ ռադիոկապով - Հաշվիչներն ունեն ներքին ռադիոմոդեմներ: Հաշվիչներին ուղղված հարցման հրամանը տրվում է կառավարման կենտրոնից: Այնուհետև հաշվիչները բոլոր տվյալները առանձնացված ռադիոկանալներով հաղորդում են տվյալների հավաքման և հաղորդման սարքերին(ՏՀՀՍ), որոնք իրենց հերթին առանձնացված ռադիոկանալների կամ GSM շլյուզների միջոցով հավաքված տվյալները հաղորդում են կառավարման կենտրոնին:
ԷՀՀԱՀ PLC կապով (Power Line Communication-կապ ցածր լարման ցանցով) - Հաշվիչներն ունեն ներքին PLC մոդեմներ: Բոլոր հաշվիչները կենտրոնից ստանում են հրամանները կամ հաղորդում են իրենց տվյալները 0.4/10 կՎ ուժային էլեկտրահաղորդման գծերով:Կառավարման հարցումը կամ կառավարման հրամանները կատարվում են կառավարման կենտրոնից ՏՀՀՍ սարքերի միջոցով:
ՏՀՀՍ սարքերը հաղորդում են կուտակած տվյալները առանձնացված կապի կանալներով կամ GSM շլյուզների միջոցով:
ԷՀՀԱՀ հատուկ առանձնացված հաղորդման գծերով(RS 485 կամ RS 232 ինտերֆեյսերով) - Հաշվիչների խումբը (մինչև 32 հատ) իրենց ինտերֆեյսերով կապված են ՏՀՀՍ-ի հետ առանձնացված հաղորդման գծերով: Հարցումը կամ կառավարման հրամանները կատարվում են ՏՀՀՍ-ի սարքերի միջոցով:
ՏՀՀՍ-ի սարքերը հաղորդում են կուտակած տվյալները առանձնացված հաղորդման գծերի կամ GSM շլյուզների միջոցով:
ԷՀՀԱՀ -ի վերը թվարկած ձևերից լավագույն ձևով իրեն երաշխավորել է ԷՀՀԱՀ -ն PLC կապով: Այս համակարգը ներկայումս լայն կիրառում ունի ողջ աշխարհում:

© CJSC «ENERGACHAP» 2008 All Right Reaserved
Design by e-Works Design Studio