Նորություններ

Համաձայն Էլեկտրաէներգիայի Մատակարարման և Օգտագործման Կանոնների 69-րդ կետի, սպառողի պահանջով կարող է նորով փոխարինվել ...Ավելին

 

  ԿԱՊ

ՀԱՍՑԵ`
ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 127 "Էներգաչափ" ՓԲԸ
ՀԵՌԱԽՈՍ`
(374 10) 543102
ՖԱՔՍ`
(374 10) 562822
ԷԼ.ՓՈՍՏ`
info@energachap.com

 

գլխավոր կապ en|am|ru

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

ուրախ եմ ողջունելու ձեզ "ԷՆԵՐԳԱՉԱՓ" ՓԲԸ-ի պաշտոնական կայքում

 

img.jpg

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում "Էներգաչափ" փակ բաժնետիրական ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների շարքում առաջնակարգ դիրք է գրավում ծառայությունների մատուցման ոլորտում:
Ընկերության ստեղծման պատմութունը սերտորեն կապված է ՀՀ էներգետիկ համակարգի բարեփոխումների հետ:
   Ընկերության հիմնադրման պահին նրա հիմնական գործունեությունը կապված էր ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող Ընկերություններին և սպառողներին պատկանող շուրջ 895000 էլեկտրահաշվիչների տեխնիկական սպասարկման հետ:
Իր գոյության 10 տարիների ընթացքում Ընկերությունը նպատակամղված իրականացրել է արտադրության զարգացման, տեխնիկական վերազինման և դրանց արդյունքում ժամանակակից տեխնոլոգիաների բազայի վրա հիմնված լրացուցիչ ծառայությունների մատուցման ծրագրերը:
 Ընկերությունն ունի բավարար պոտենցիալ իր դիրքերի հետագա ամրապնդման համար:
Մեր մասնագետները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին, որոնք կառաջանան մեր կողմից առաջարկվող ծառայությունների կազմակերպման դեպքում և օգնություն կցուցաբերեն ընտրության հարցում:
Ծառայությունների մատուցման գործում մենք ունենք միակ նպատակը` աշխատել մեր պատվիրատուների ներկայիս և ապագա պահանջների բավարարման համար:
"Էներգաչափ" ՓԲԸ-ի կարգախոսն է` "Որակյալ և հուսալի աշխատանք,  ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարում"
Հուսով եմ, որ մեր կայքը կուղղորդի ձեզ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների շարքում և հնարավորություն կտա լուծել ձեր առջև ծառացած խնդիրները:
Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր մշտական և հուսալի գործընկերների շարքում:


Խորին հարգանքներով`       "Էներգաչափ" ՓԲԸ  
                                           Գլխավոր տնօրեն
 
                                            Վահե Մելիքյան


© CJSC «ENERGACHAP» 2008 All Right Reaserved
Design by e-Works Design Studio